Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

Տարիներ առաջ, կարևոր որոշում կայացրած, դուք եկաք ընդունվելու Երևանի բժշկական համալսարան: Հուսանք, որ այդ որոշումը պատահական չէր, այլ լավ մտածված ու միակ ճշմարիտն էր:

 

Չնայած, որ անցյալում են ուսանողական տարիներն ու դժվարին քննությունները, ձեր կարևորագույն քննությունը դեռ առջևում է և դուք այն կհանձնեք ձեր ողջ կյանքում: Դա լինելու է մասնագիտական կայացվածության, որոշումներ ընդունելու և պատասխանատվությունից չխուսափելու ընդունակությունների քննությունը: 

 

Վստահ եմ, որ դուք` այսօրվա շրջանավարտներդ, ավելի բախտավոր եք, քան հինգ կամ տաս տարի առաջ բուհին հրաժեշտ տված ձեր ավագ ընկերները: Անցած տարիների ընթացքում հայրենական բժշկության մեջ ծանրակշիռ ձեռքբերումներ են արձանագրվել: Այսօր բժիշկները հնարավորություն ունեն օգտվելու ժամանակակից սարքավորումներից: 

 

Մենք հույս ենք դնում ձեր գիտելիքների թարմ ուժերի, ձեր առողջ մասնագիտական ձգտումների և հայրենական բժշկության մեջ սեփական ավանդը ունենալու ձգտման վրա: Այս ամենի հետ մեկտեղ պետք է հիշել, որ մասնագիտական կյանքում կհաջողի նա ով բաց է ամեն նորի համար ով պատրաստ է կատարելագործել և խորացնել իր գիտելիքները` հետագայում գործնական կիրառություն տալով դրանց: 

 

Հարգելի շրջանավարտներ, լքելով հարազատ Alma mater-ի հյուրընկալ պատերը միշտ հիշեք ձեր ուսուցիչներին, որոնք սովորեցրել են ձեզ այն ամենը ինչ գիտեին և կարող էին նրանց, ովքեր անմնացորդ նվիրել են ձեզ իրենց հոգու մի մասը: 

 

Ռուբեն Համբարձումյան

արտասահմանցի ուսանողների խորհրդի նախագահ

 

 

Այսօր ես պատիվ ունեմ ելույթ ունենալու այն շրջանավարտների անունից, ովքեր հեռավոր Սիրիայից եկել են Հայաստան` բժշկական կրթություն ստանալու: Մենք երախտապարտ ենք բոլորին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին մեզ բժիշկներ դարձնելու համար: Մենք հպարտենք կոչվելու այս համալսարանի շրջանավարտ, քանի որ բոլորիս հայտնի են Երևանի պետական բժշկական համալսարանի վերջին տարիների շրջանավարտների հաջողությունները Սիրիայում: Մենք ևս խոստանում ենք բարձր պահել մեր համալսարանի պատիվը Սիրիայում: Վերջում ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ստեղծեցին այստեղ ուսանելու: 

 

Զահեր Ալմոումար Սիրիա

 

Պարսիկ շրջանավարտների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր դասախոսներին, ասել, որ մենք Հայաստանում և համալսարանում մեզ զգացել ենք ինչպես մեր տանը, սիրելի դասախոսների, հոգատար վերաբերմունքը նպաստել է մեր հաջողություններին ուսման մեջ: Ճանապարհը, որը մենք անցանք այս 6 տարիներին, դժվարությունները, որոնք մենք հաղթահարեցինք, բերեցին մեզ հարուստ գիտելիքների ձեռքբերման: Կարծում եմ` հիմա մենք պատրաստ ենք հաջողությամբ հանձնել քննությունները Իրանում և դրանով իսկ բարձր պահենք Alma-Mater-ի պատիվը:

 

Ռուզբեհ Դիդեվար Իրան

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ